Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական նամակներ են փոխանակել Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի (հուլիսի 10) կապակցությամբ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդն իր նամակում իր խորին երախտագիտությունն է հայտնել երկու երկրների բարեկամության և համագործակցության համար՝ ակնկալելոլվ շարունակական երկկողմ հարաբերություններ և համագործակցություն։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը մեծ թափ է ստացել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու համագործակցությունը բոլոր ձևաչափերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում