«Բա եթե պարտք վերցնելն այդքան վատ է, ինչու՞ ես 142 մլրդ պարտք վերցրել, հը՞»․ Ֆինանսների նախարար
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր ձևով» շարժումը, ինքնահաստատվելու այլ թեմա չգտնելով, մի սրտաճմլիկ տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես փոքրիկ Նարեկն ունի 1.6 մլն դրամ պետական պարտք, ու թե ինչպես է մեծն Սամվել Կարապետյանը մտածում մեր բոլորի մասին:
Եթե նույնիսկ մի պահ հավատանք այս տեսանյութի հեղինակների անկեղծությանը և չմտածենք, որ նրանք ուղղակի ուզում են ահաբեկել հարցից անտեղյակ քաղաքացիներին, առաջին բանը, որ պետք է անենք, տեսնենք, թե Սամվել Կարապետյանն ինչպես է իր բիզնեսները կառավարում առանց պարտքի: Օրինակ` ՀԷՑ 2024 թվականի հաշվետվություններով` ընկերության պարտքը կազմել է իր տարեկան հասույթի մոտ 75 տոկոսը կամ՝ 142 մլրդ դրամից ավելի, և մեր վճարած հոսանքի վարձի մոտ 6.5 (12.4/189) տոկոսն ուղղվում է այդ պարտքի սպասարկմանը:
Բա եթե պարտք վերցնելն այդքան վատ է, ինչու՞ ես 142 մլրդ պարտք վերցրել, հը՞:


Կարծիքներ