Հունգարիայի արտգործնախարարը մայիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն մայիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականի մայիսի 3-ին տեղի կունենա Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցը Նուր-Սուլթան քաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ Սիյարտոն և Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիին հանդես կգան նաև մամուլի հայտարարություններով։
Կարծիքներ