Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցությունների

Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցությունների

ՉԺՀ-ի դերը որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում կաճի՝ չնայած Մոսկվայի և Կիևի միջև ընդհանուր լեզու գտնելու օբյեկտիվ դժվարություններին։ Նման տեսակետ են հայտնել չինական Global Times թերթի հեղինակները:

«Մինչ Չինաստանի միջնորդությունը սկզբում դժվարությունների կհանդիպի, դրա նշանակությունը կավելանա իրադարձությունների զարգացմանը զուգընթաց»,- ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուի՝ Կիևում վերջերս կայացած հանդիպման մասին հոդվածում։

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ հակամարտության երկարաձգումը «գործնական նշանակություն չունի» հակամարտության մասնակիցների համար, քանի որ «ոչ մի կողմ չի կարող ոչնչացնել մյուսին»։ «Ամբողջ Արևմուտքը Ուկրաինայի կողմն է, մինչդեռ Ռուսաստանը միջուկային զենք ունեցող գերտերություն է, արդյունքում կողմերը ստիպված կլինեն փոխզիջման գնալ»,- գրում են նրանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում