Թրյուդոն ներողություն է խնդրել իտալական համայնքից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կանադայի գործողությունների համար

Թրյուդոն ներողություն է խնդրել իտալական համայնքից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կանադայի գործողությունների համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել իտալական համայնքից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրանց նախնիների ձերբակալությունների համար, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Իտալական ծագմամբ կանադացիները օգնել են կառուցել Կանադան, նրանք շարունակում են մաս կազմել ազգային բազմազանության, որը մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Մենք ներողություն ենք խնդրում Կանադայի՝ իտալական ծագում ունեցող տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիներից, որոնց թշնամի են անվանել, նրանց երեխաներից և թոռներից, որոնք ստիպված էին իրենց վրա կրել մեղքը», – ասել է Թրյուդոն խորհրդարանում իր ելույթի ժամանակ՝ հավելելով, որ իր կաբինետը «ճանաչում և վերացնում է պատմական սխալները»:

1940 թ.-ի հունիսի 10-ից հետո, երբ Իտալիան Կանադային պատերազմ հայտարարեց, Օտտավայի իշխանությունները իտալական ծագմամբ գրեթե 31 հազար կանադացիների հայտարարեցին «թշնամի գործակալներ», նրանցից 600-ը ուղարկվեցին ճամբարներ, իսկ մյուսները ենթարկվեցին խտրականության, կորցրին  իրենց աշխատանքը և բիզնեսը:

Այսօր Կանադայում իտալական սփյուռքի թիվը հասնում է 1,6 միլիոնի և ամենամեծերից մեկն է աշխարհում: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ Օտտավան ավելի վաղ 5 միլիոն դոլար է ներդրել իտալական ծագմամբ կանադացիների տարբեր նախագծերում:

Ավելի վաղ Թրյուդոն ներողություն էր խնդրել նաև երկրի բնիկ բնակիչներից, որոնք տուժել էին Կանադայի նախորդ կառավարությունների գործողություններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում