Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է՝ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է

Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է՝ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «երգի» հետ։

«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։

Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։

Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,- ասված է քաղաքապետարանի տարածած պարզաբանման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում