Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագիծ Հաղթանակի օրը մայիսի 8- ին տոնելու վերաբերյալ

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագիծ Հաղթանակի օրը մայիսի 8- ին տոնելու վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարվում է Հիշատակի և Հաղթանակի օր, իսկ մայիսի 9-ը կնշվի որպես Եվրոպայի օր։ Խորհրդարանն արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են փաստաթուղթն ընդունել արագացված ռեժիմով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսօր Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ։

«Մենք մեր պետությանն ենք վերադարձնում ազնիվ պատմություն՝ առանց գաղափարական ազդեցությունների։ Հենց մայիսի 8-ին է աշխարհի ժողովուրդների մեծ մասը հիշում նացիստների դեմ տարած հաղթանակի մեծությունը… Այսօր ես ստորագրեցի համապատասխան հրամանագիրը, իսկ վաղվանից սկսած ամեն տարի՝ մայիսի 9-ին, մենք կտոնենք մեր պատմական միասնությունը՝ բոլոր եվրոպացիների միասնությունը, որ ոչնչացրին նացիզմը», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Մայիսի 8-ին արևմտյան երկրները նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական ​​Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը. Գերմանիայի կապիտուլյացիան ուժի մեջ է մտել 1945 թ.-ի մայիսի 8-ին, ժամը 23:01-ին, երբ Մոսկվայում պաշտոնապես արդեն մայիսի 9-ն էր:

Բացի Ռուսաստանից, մայիսի 9-ին Հաղթանակի օրը նշում են ԱՊՀ որոշ երկրներ, ինչպես նաև Սերբիան և Իսրայելը։

Գերագույն ռադայում արդեն հայտնել են, որ օրինագիծը կարող է ընդունվել օպերատիվ կերպով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում