Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պահեստազորի գնդապետի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պահեստազորի գնդապետի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով: Այս մասին civic.am-ին հայտնել են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ գրոհ է եղել։

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

 

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»-նշել էր Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում