Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ

Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 22-ին պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը պայթյունի վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում