Ու դու քրիստոնյա՞ ես, Աստծո խո՞սքն ես տարածում. ինչ խոսք, սա կտրիճավարի էր ու սպասելի. Ստեփանյան

Ու դու քրիստոնյա՞ ես, Աստծո խո՞սքն ես տարածում. ինչ խոսք, սա կտրիճավարի էր ու սպասելի. Ստեփանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն։

 

«Արդյո՞ք սա վենդետա չէր...

 

Փաստորեն քիչ էր երիտասարդ քահանաներին հետապնդելը, պատժելը, սպառնալը, ստիպելը, աքսորելը կանանց մենաստան ու սեփական բնակության վայրից հազարավոր կիլոմետր հեռու։ Խնդիր է ոչ թե սա, այլ սրա մասին բարձրաձայնե՞լը։

 

Ու դու քրիստոնյա՞ ես, այդ ուսմունքի հետևո՞րդ ես, դու Հիսուսի խրատներո՞վ ես առաջնորդվում ու Աստծո խո՞սքն ես տարածում։

 

«Ճանաչեք ծառին իր պտուղներով»,- ասում է Սուրբ գիրքը։

 

Դու բացահայտված ես։

 

Ինչ խոսք, սա կտրիճավարի էր ու սպասելի։

 

Ցածր ու էժան քայլ, որը կաթողիկոսի հոգու մեծությանը բացարձակապես համապատասխան չէ։ Հիսուսն իր աշակերտների ոտքերն էր լվանում։ 

 

Չնայած դու ուր, քրիստոնեությունն ուր...»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում