24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորը և 3-ամյա աղջնակին․ բժիշկները պայքարում են տուժածների կյանքերի համար

Սեպտեմբերի 13-ին վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Ըստ սկզբնաղբյուրի, երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևան:
Պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Կարծիքներ