Արաբական խորհրդարանական միությունը պատվիրակություն է կազմել Սիրիա այցելելու համար

Արաբական խորհրդարանական միությունը պատվիրակություն է կազմել Սիրիա այցելելու համար

Արաբական խորհրդարանական միությունը, որի նստաշրջանն ընթանում է Բաղդադում, պատվիրակություն է կազմել, որը այցով կմեկնի Սիրիա։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է նստաշրջանի նախագահ, Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ-Խալբուսին։

Նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթում, որը հայտարարել է ալ-Հալբուսին, նշվում է, որ արաբ խորհրդարանականները ստեղծել են պատվիրակություն՝ հաստատելով Սիրիայի ժողովրդին աջակցությունը վերջին հզոր երկրաշարժից հետո։

Բացի այդ, արաբական երկրների խորհրդարանների ներկայացուցիչները մատնանշել են բոլոր մակարդակներում արաբական երկրների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ Սիրիան արաբական համայնքին վերադարձնելու համար, որպեսզի այն ամրապնդի իր դերն արաբական աշխարհում, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում