ԱՆ-ն՝ Երևանի կարի արտադրամասերից մեկում պայթյունից տուժածների մասին

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի:
«Տուժածներից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, չորրորդ տուժածի վիճակը համարվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կարծիքներ