Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել. վարչապետ

Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել. վարչապետ

Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։

Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» 7-րդ համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոտոսոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով: Բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը: Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել:

Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի։ Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը։ Մեր քաղաքական խնդիրը շատ պարզ է․ այնպես անել, որ այս 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, և այսպես շարունակ, ու վերաբերի Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովին հաջորդած ժամանակաշրջանում էր, երբ հայտարարում էին, որ՝ եթե մեզ հաջողվի երկու-երեք տարի ապահովել մեր պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես մեր պետության լինելիությունը կապահովենք։

Այդ հայտարարությունից 3 տարի անց ահա՝ ձեր առաջ կանգնած եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետությունում կառավարող կուսակցության համաժողովում, մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել։

Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիրը ստորագրված է, խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված։ Մենք այսօր ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում