Եզրաս Ներսիսյանի սիրուհի Եվան՝ ընդդեմ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու
Medianews-ը գրում է.
Մոսկվայի հայկական ամենահին եկեղեցին 1815թ. Լազարյան ընտանիքի կողմից կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին է։ Անկախության տարիներին Սուրբ Հարություն եկեղեցին գործում էր որպես առաջնորդանիստ եկեղեցի, իսկ եկեղեցուն կից 1903թ կառուցված պատմական շենքը ծառայում էր որպես Առաջնորդարան։
Այսօր ցավոք իրավիճակն այլ է և որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի հակաեկեղեցական ընթացքով է ապրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը, ում անունը վաղուց արդեն խարսխված է ոչ թե սրբության, այլ կեղտոտ շահերի ու գաղտնի գործարքների հետ։ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու հավատացյալներից ստացված նամակը պարզապես ցնցող է իր բացահայտ բովանդակությամբ։
Պարզվում է, որ Եզրաս Ներսիսյանը արդեն 3 տարի փաստացի փակել է Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցին, որտեղ Սուրբ Պատարագներ չեն մատուցվում, Սրբազան Խորհուրդներ չեն կատարվում։ Հավատացյալները մնացել են առանց Աստծո խոսքի, առանց մխիթության, առանց Հաղորդության՝ միայնակ իրենց ցավի և հուսահատության մեջ։ Եկեղեցու դարպասները փակված են և գոնե եկեղեցու դուռը համբուրելու հավատացյալների խնդրանքներն անգամ անպատասխան են մնում։
Իսկ ի՞նչ նպատակով է «մեծարգո» Եզրասը բոլշեվիկյան ոգով փակել հայկական եկեղեցին։ Նա եկեղեցուն կից առաջնորդարանի պատմական շենքը պարզապես նվիրել է իր սիրուհի Եվային` որպես դերձակատուն։ Այո՛, ճիշտ եք կարդում՝ եկեղեցու տարածքը վերածվել է կարի արտադրամասի, որտեղ պատրաստվում են կիսաշրջազգեստներ և գիշերային կյանքի համար այլ աքսեսուարներ։ Եվ որպեսզի Եզրասի սիրուհին հավատացյալների աչքից հեռու կազմակերպի իր բիզնես-պլանները, փակվել է նաև բակում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում


Կարծիքներ