Ալաբամայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

ԱՄՆ Ալաբամա նահանգում կործանվել է ռազմական UH-60 Black Hawk ուղղաթիռը։ Նախնական տվյալներով՝ ողջ մնացածներ չկան, չորեքշաբթի հայտնել է BNO News-ը ։
Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի ժամը 15:00-ի սահմաններում, ուղղաթիռն ընկել է Հանթսվիլ (Ալաբամա) քաղաքի թիվ 53 մայրուղու վրա։ Ոչ մի մեքենա չի վնասվել։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցիչը, ի պատասխան հեռուստաալիքի հարցման, հաստատել է, որ «սա ռազմական ուղղաթիռ է»։
Հանթսվիլի շտապ բժշկական ծառայությունները հայտնել են, որ ողջ մնացածներ չկան, սակայն հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ուղղաթիռում, հայտնում է BNO News-ը։
Ըստ ականատեսների և դեպքի վայրից կադրերի՝ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է կրակի մեջ, կործանման վայրից սև ծուխ է բարձրացել։ Այս պահին հրդեհը մարված է։
Կարծիքներ