Թուրքիան եւ Հայաստանը միմյանց սկսում են ըմբռնել ուղիղ՝ առանց 3-րդ երկրների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա՝ նախագահ Էրդողանի հետ հանդիպման։ Հայաստան պատմության մեջ թերևս սա պատմական այց է, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պարզվում են առանց 3-րդ երկրների միջնորդության, ինչն էլ որպես կանոն ենթադրում էր 3-րդ երկրների շահերի հետապնդումը այս հարաբերություններում։
Հայաստանը թերևս 2020 թվականի պատերազմից հետո, անցյալից դառը դասեր քաղելով, որդեգրել է հարևանների հետ ուղիղ երկխոսության քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը բացում է նոր տարածաշրջան ունենալու հնարավորություն։
Ինչպես նաև ակնհայտ ազդակ է Փաշինյանին ուղղված նախագահ Էրդողանի հրավերը , որ Խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումները առնվազն հետաքրքիր են Էրդողանի համար, և կարող են դառնալ ընդունելի։
Կարծիքներ