Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար

Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար

«Հայաստանում կանանց նկատմամբ կա խտրականություն, վաղուց ժամանակն է, որ շատ բարձրաձայն այս մասին խոստովանենք»:

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ասեմ ավելին, շատ ավելի վատ՝ Հայաստանում կանանց նկատմամբ կա բռնություն, ու կա ընտանեկան բռնություն»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ սովորաբար ընդունված է ասել, որ բռնություն կա մարզերում, բայց ինքը ստորագրում է վարչապետի բառերի տակ՝ դա կա նաև Երևանում․ «Մեր հասարակությունում կան թեմաներ, որոնց շուրջ սեղանների մոտ ընդունված է ճոռոմ բառեր ասել ու կենացներ խմել, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ»։

Նա ընդգծեց՝ պետք է անողոք պայքար մղել ընտանեկան բռնության դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում