ՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն

Օգոստոսի 1-ին մեկնարկած՝ «ՀԷՑ» ՓԲԸ կարիքների համար 8 գնման առարկաների (նախագծային ծառայություններ, էլեկտրոնային հաշվիչներ, մալուխ և այլն) ձեռքբերման մրցութային գնումները ներառական և թափանցիկ կազմակերպելու նպատակով իրականացված շուկայի նախնական ուսումնասիրության և բուն գնահարցումների փուլին մասնակցել են ընդհանուր 125 ռեզիդենտ ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:
«Այդ թվում՝
Նախագծային ծառայությունների ձեռքբերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից Տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն.
35 կՎ ուժային մալուխների ձեռքբերման գնառաջարկին մասնակցելու հայտ է ներկայացրել 31 ընկերություն, որից ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 14 ընկերություն։
Վաղը պաշտոնապես՝ հրապարակային ծանուցմամբ, կմեկնարկենք նշված երկու մրցութային գնումների գործընթացները։
ՀԷՑ-ի կարիքների համար իրականացվող գնումների մրցութային գործընթացներին մասնակցելու ծանուցումներն ու անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հասանելի կլինեն ներքոհիշյալ օն-լայն հարթակներում.
www.azdarar.am
www.armeps.am
www.gnumner.am
www.ena.am (պաշտոնական կայքէջ)
Հայաստանի էլեկտրական ցանցեր / Electric Networks of Armenia (ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջ)։
Հ.Գ. ՀԷՑ-ի կարիքների համար գնման մյուս 6 առարկաների գնումների գործընթացները գտնվում են նախապատրաստական փուլում (շուկայի ուսումնասիրություն, գնահարցում և այլն), որոնցից երկուսի մասով վերջնաժամկետները դեռևս չեն ավարտվել։
Սահմանված կարգով դրանց արդյունքների ամփոփումից հետո բուն գնման գործընթացները ևս կհայտարարվեն հաջորդիվ՝ նոր պաշտոնական ծանուցմամբ»,- ծանուցվում է տարածված հաղորդագրությամբ։
Կարծիքներ