Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց. Մուկուչյանը բացահայտել է՝ ինչու Լոպեսի թիմը չի ուզել իր երգով համերգը բացել

Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց. Մուկուչյանը բացահայտել է՝ ինչու Լոպեսի թիմը չի ուզել իր երգով համերգը բացել

Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի մակարդակին:

Իվետան չի սրտնեղում այդ փաստից, հակառակը՝ շոյված է եւ ուրախ, որ այսօր հանդիսատեսի կողքին հանգիստ կվայելի համերգը: Ինստագրամյան «սթորի» բաժնում նա ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը:

«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայեմ ամբողջովին հանգիստ վիճակում»:

Նամակի մեջ նշված է. «Ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում