Պուտինը խաղաղություն է առաջարկում, բայց գրավոր երաշխիքով՝ կանգնեցնել ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, սակայն ներկայացրել է մի շարք պայմաններ Արևմուտքին։ Ըստ «Reuters»-ի՝ Կրեմլը պահանջում է արևմտյան առաջնորդներից գրավոր պարտավորություն, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, այսինքն՝ բացառվի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և այլ նախկին խորհրդային պետությունների անդամակցությունը դաշինքին։
Բացի այդ՝ Պուտինը պահանջում է․
Ուկրաինայի չեզոք կարգավիճակ
Մասամբ պատժամիջոցների չեղարկում
Արևմուտքում սառեցված ռուսական պետական ակտիվների հարցի լուծում
Ռուսալեզու բնակչության պաշտպանության երաշխիքներ Ուկրաինայում
Ռուս բարձրաստիճան աղբյուրը նշել է.
«Պուտինը պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով»։
Եթե Արևմուտքը չընդունի նրա պայմանները, Կրեմլը մտադիր է ճնշում գործադրել ռազմական ճանապարհով՝ ցույց տալու, որ խաղաղությունն ավելի ցավալի կլինի եթե պայմանները չընդունվեն։
Թրամփը խաղաղություն է ուզում, բայց սկսում է չհավատալ Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ավարտել Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինից հետո ամենարյունալի պատերազմը։ Սակայն վերջին օրերին նա սկսել է բացահայտ հիասթափվել Պուտինից, քանի որ Մոսկվան հրաժարվում է բանակցել հրադադարի շուրջ՝ նույնիսկ այն դեպքում, երբ ռազմի դաշտում փորձում է ուժի դիրքից թելադրել պայմաններ։
«Պուտինը կրակի հետ է խաղում», — նախազգուշացրել է Թրամփը երեքշաբթի օրը։
Կիևը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Պուտինի այս նոր առաջարկներին։
Ուկրաինայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ հայտնի է, սակայն այս պահի դրությամբ նոր պայմանների շուրջ պաշտոնական պատասխան դեռ չի հնչել։
Կարծիքներ