Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի

Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի մամուլի նախկին քարտուղար Հայկ Կոստանյանը նշանակվել է նախարարի խորհրդական։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Կոստանյանը:

«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,- գրել է Կոստանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում