Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. ՀՀ վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը

Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. ՀՀ վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները խորհրդարանում են: Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը:

«Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- իր ելույթում ասել է վարչապետ Փաշինյանը:

Նա հավելել է, որ հեղափոխության կիսատ մնացած օրակարգը իր ավարտին է հասցվելու աստիճանաբար:

Վարչապետը նաև խոսել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանված խաղաղության օրակարգի մասին, հայտնել, որ TRIPP-ը կյանքի է կոչվելու, սահմանված երկաթուղին անցնելու է Նռնաձոր-Ագարակով, այն Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ:

«Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ, 1990թ․ Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։

Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է»,- իր խոսքում ասել է Կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում