Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում
Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել է:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):


Կարծիքներ