Մետրոյի մոտ մեքենաներ են բախվել. վիրավորներից մեկը երեխա է

Մետրոյի մոտ մեքենաներ են բախվել. վիրավորներից մեկը երեխա է

Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  Վիրավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների կողմից:

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Բախման հետևանքով «Ford»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում