Դի Մարիան հեռանում է ՊՍԺ-ից

Դի Մարիան հեռանում է ՊՍԺ-ից

ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի՝ մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու մասին։ Խաղացողի հետ պայմանագիրը չի երկարաձգվի։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։

«Անխելը վստահաբար հետք է թողել ՊՍԺ-ի պատմության վրա։ Երկրպագուները նրան կհիշեն որպես խելացի խաղացողիմ որը ակումբի գույները պաշտպանելու անփոփոխ ցանկություն է դրսևորել։

ՊՍԺ-ի բոլոր ներկայացուցիչներին հրավօրում եմ վաղը «Պարկ դե Պրենս», որ արժանին մատուցենք Դի Մարիային»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։

Վաղը ՊՍԺ-ն կանցկացնի Ֆրանսիայի առաջնության վերջին խաղը, մրցակիցը կլինի «Մեցը»։

Ըստ լուրերի՝ Դի Մարիան տեղափոխվում է Իտալիա։ Նա պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Արգենտինացին առաջարկներ ուներ նաև MLS-ից։

Դի Մարիան Փարիզում է հանդես գալիս 2015 թվականից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում