Մինչև տարեվերջ Երևան կներկրվի 150 ավտոբուս և 15 տրոլեյբուս

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում, չինական «Jhong Tong» մակնիշի 150 հատ ավտոբուս և «Yutong» մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվի մայրաքաղաք:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Ուրախությամբ հայտնում եմ, որ չնայած տրանսպորտային ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, բարեփոխումները փուլ առ փուլ շարունակվում են:
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով, շահագործման կհանձնվեն «Man» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները»:
Կարծիքներ