Կապանում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին. 7 անձ տեղափոխվել է ԲԿ

Կապանում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին. 7 անձ տեղափոխվել է ԲԿ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։

Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում