Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան

Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ արտահայտած կարծիքին և մեղադրանքներին:

«Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին։

Մեղադրում է, որ ժողովուրդը ընտրել է Իրական Հայաստանը, ընտրել է լեգիտիմությունը, ընտրել է խաղաղությունը։

Էս մակաբույծները դեռ չեն հասկացել, որ ժողովուրդն իրենց ամբիցիաների համար այլևս երեխա չունի մատաղ անելու»,- գրել է Չախոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում