Արաբական ծովում Իսրայելին պատկանող նավ է գնդակոծվել

Արաբական ծովում գնդակոծության է ենթարկվել Իսրայելին պատկանող նավը
Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ նավը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը։
«Al Mayadeen-ի աղբյուրները հաստատում են, որ Արաբական ծովում հարձակվել են իսրայելական նավի վրա: Կրակ են բացել, ինչի հետևանքով այն բռնկվել է», - հաղորդում է լիբանանյան հեռուստաալիքը՝ չհայտնելով այլ մանրամասներ։
Կարծիքներ