Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։
Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի տարածքում ռազմական և միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների։ Իսրայելն այս պահի դրությամբ հայտնել է իրանական հարվածների հետևանքով 3 զոհի և տասնյակ վիրավորների մասին։
Իրանը և Իսրայելն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց տարածքին։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1222301
Կարծիքներ