Սրան-նրան 5000 դրամ բաժանելով ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞լ․ դուք ո՞վ եք, արդեն փոսում եք․ Փաշինյան
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից։
Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ով փորձում է մտածել, թե կարող է փողով գնել ՀՀ քաղաքացուն, պատժվելու է։
«Եկել, ասում են՝ մենք լինելու ենք վարչապետ։ Գլուխդ պատին ես տալու։ Դուք ով եք, ձեզնից ինչ եք ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա։ Դուք քանի քաղաքացու հետ եք հանդիպել։ Սրան-նրան 5000 դրամ բաժանելով ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞ք։ Գլուխներդ պատին եք տվել։ Ով մտածում է, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի, իրա քիթումռութը ջարդվելու է։ Դուք արդեն փոսում եք»,- ասել է վարչապետը։


Կարծիքներ