Ալեքսեյ Նավալնիի մերձավորը հայտնել է իշխանությունների կողմից իր վրա ճնշում գործադրելու մասին

Ալեքսեյ Նավալնիի մերձավորը հայտնել է իշխանությունների կողմից իր վրա ճնշում գործադրելու մասին

Կրեմլի հայտնի ընդդիմադիր քննադատ Ալեքսեյ Նավալնիի մերձավորը՝ Իվան Ժդանովը ՌԴ իշխանություններին մեղադրել է ընդդիմադիր գործունեության, այդ թվում՝ հակաիշխանական բողոքի ցույցեր կազմակերպելու համար իր վրա ճնշում գործադրելու նպատակով հանգստյան օրերին իր հորը ձերբակալելու մեջ, գրում է Reusters-ը։ Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Ժդանովը հայտնել է, որ ոստիկանությունը Դոնի Ռոստովում ձերբակալել է իր հորը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Ընդդիմադրի հոր տանը խուզարկություններ են իրականացվել, նա նաև հարցաքննվել է։ «Ես ոչ մի կասկած չունեմ, որ այս քրեական գործը կապված է իմ ու իմ գործունեության հետ»,- ասել է Ժդանովը, որն այս պահին ՌԴ-ում չէ, իսկ նրա թիմի մի մասը փորձում է գարնանը նոր հակաիշխանական բողոքի ցույցեր կազմակերպել։ Reuters-ը նշում է, որ Դոնի Ռոստովի ոստիկանությունից չեն ցանկացել անդրադառնալ քրեական գործին։ Ժդանովը հայտնել է, որ հայրն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և կասկածում է, որ 66-ամյա տղամարդն ի վիճակի կլինի գոյատևել նախաքննական մեկուսարանում։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում