Իմ ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր. Քերոբյան

Իմ ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր. Քերոբյան

ՌԴ կատարած աշխատանքային այցիս շրջանակում հանդիպել եմ ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր եւ ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։

Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով։

Նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, մետաղագործության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում