Եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, ես էլ պաշտպանում եմ իմ հավատը․ Փաշինյան

Եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, ես էլ պաշտպանում եմ իմ հավատը․ Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանի մերձավոր մարդը՝ պաշտոնապես եկեղեցու ծառայող, գրառում է անում, որ ՀՀ վարչապետը թլպատված է: Դա նշանակում է, որ ՀՀ վարչապետը սուտ է ասում, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է կամ ընդհանրապես քրիստոնյա է»:

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե դեռահասների ծնողների մոտ հարց է առաջանում՝ ինչ են սովորում վարչապետի «Ֆեյսբուք»-ի գրառումների խոսույթից իրենց երեխաները, և հնարավոր չէ՞ ավելի քաղաքակիրթ հարցադրումներ անել:

Վարչապետն արձագանքեց՝ թեման կարևոր է իր համար, այդ իսկ պատճառով ընտրել է մեթոդ, որից հետո քննարկումը կդադարի.

«Այս հարցերն այնքան կարևոր են ինձ համար, ներողություն, որ ընտրում եմ ամենահամոզիչ փաստարկը, որ քննարկումը դադարի, և ոչ մի կոպիտ բան չկա:

Կներեք, եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, ինչպես Դուք եք ասում (խմբ․ դիմում է հարցը տված լրագրողին), վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը, սկզբունքները և հանրության առաջ իր՝ այդ թվում՝ հոգևոր բարեվարքությունը:

Մեկդ ինչո՞ւ չեք ասում՝ հոգևոր ծառայության մեջ գտնվող ա՛նձ, Դուք վարչապետի օրգանների հետ ինչ գործ ունեք, բա հայորդյաց տների երեխաները ձեզնից ի՞նչ են սովորելու, Վազգենյան և մյուս ճեմարանների ու դպրանոցների երեխաները, ուսանողները ձեզնից ի՞նչ են սովորելու: Այսինքն՝ սա էլ այդ դեպքն է, որ վերջին հայհոյանքներն են ասում վարչապետի հասցեին, ինքն այդ ժամանակ երկրի ղեկավար չէ, հենց սկսում է պաշտպանել ինքն իրեն, մեկ էլ ասում են՝ ո՞նց, երկրի ղեկավար է, ի՞նչ է ասում:

Երբ վարչապետի օրգանների հետևից են ընկել, այդ ժամանակ երկրի ղեկավար չէ, իսկ երբ այնպիսի փաստարկ է բերվում, որ շարունակություն չլինի, բոլորը ասում են՝ վա՜յ, ի՞նչ կարող են սովորել: Երեխաները պետք է սովորեն, որ ճշմարտությունը, արժեքները, սկզբունքները պետք է պաշտպանել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում