Ցեղասպանության հուշահամալիրից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու. Չախոյան

Ցեղասպանության հուշահամալիրից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ ընդդիմության քննադատություններին:

«Ցեղասպանության հուշահամալիրից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու։

Տևական ժամանակ է՝ հիմնանորոգվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, իսկ ոմանք սրիկայաբար խաբում են մարդկանց, թե հուշահամալիրը քանդում են։

Ցեղասպանություն ուրացողը հենց էս տեսակն է, որ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը օգտագործում է քաղաքական կեղտոտ նկրտումների համար։

Հարց է ծագում․ ընդհանրապես սրբություն ունե՞ն, թե՞ ոչ»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում