Հրդեհ է բռնկվել Գյուլագարակ համայնքի 6-րդ փողոցում գտնվող տնակում

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։34-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ համայնքում այրվում է չբնակեցված տնակ։
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համայնքի 6-րդ փողոցում գտնվող տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 21 քմ։
Կարծիքներ