Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։
Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից, այդ թվում՝ պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:
Ճամբարի շրջանակում երիտասարդները ձևավորել են միջմշակութային կապեր, ներկայացրել են իրենց մշակութային առանձնահատկությունները, ծանոթացել են երկու երկրների պատմությանը և մշակույթին, ինչպես նաև մասնակցել են սպորտային, ինտելեկտուալ և ժամանցային մի շարք միջոցառումների։
Ճամբարի նպատակն էր խթանել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համագործակցությունը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները և հիմք ստեղծել ապագա համատեղ ծրագրերի համար։
Կարծիքներ