Ամերիկացի սենատորը ԱՄՆ կառավարությանն անվանել է ապատեղեկատվության գլխավոր տարածող

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը (Ռ-Կենտուկի) չորեքշաբթի օրը ԱՄՆ կառավարությանն անվանել է պատմության մեջ ապատեղեկատվության ամենամեծ տարածողը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հայտարարել էր ապատեղեկատվության կառավարման խորհրդի ստեղծման մասին։ DHS-ի շրջանակներում այս աշխատանքային խումբը կհամակարգի, ԱՄՆ կառավարությունը՝ միաժամանակ պաշտպանելով խոսքի ազատությունը և քաղաքացիական այլ իրավունքները:
Այս կառույցը չունի գործառնական լիազորություններ։ Այնուամենայնիվ, ըստ The Washington Post- ի, խորհրդի աշխատանքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայության պատճառով որոշ հանրապետականներ քննադատել են դրա ստեղծման որոշումը՝ այն դիտելով որպես պետական գրաքննության պոտենցիալ միջոց և խոսքի ազատության սպառնալիք:
Կարծիքներ