Մոզամբիկում ահաբեկիչները սպանել են 57 մարդու

Առնվազն 57 մարդ է զոհվել Մոզամբիկի Պալմա քաղաքում՝ զինյալների հարձակման հետևանքով: Զոհերի թվում 7 արտասահմանցի կա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոզամբիկի Կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ներկայացուցիչ Ջուլիա Վաչավեին:
Իսլամական խմբավորումները հարձակվել են Մոզամբիկի այդ փոքր քաղաքի՝ Պալմայի վրա մարտի 24-ին: Տեղի բնակիչները թաքնվել են անտառներում, իսկ պաշտոնյաներն ու արտասահմանցիները՝ «Amarula» հյուրանոցում:
Շուրջ 180 մարդ 3 օր անցկացրել է սպասումով, որ իշխանությունները մեքենաներ կուղարկեն նրանց տարհանելու համար: Սակայն 80 ուղևորով մեքենան թիրախավորվել է ահաբեկիչների կողմից: Արդյունքում նշանակված վայր է մեկնել 17 մեքենաներից միայն 7-ը: Հյուրանոցի շուրջ 100 բնակիչ ոտքով են հասել ծով, որտեղից համապատասխան մարմինները կազմակերպել են նավակներով տարհանումը։
Կարծիքներ