Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել էին խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել էր, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
Գյումրեցի որոշ պատգամավորներ և ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել էին, որ Գյումրու մանկապարտեզների դռները փակ են. զանգել էին ծնողներին և ասել՝ եկեք երեխաներին տուն տարեք, որպեսզի աշխատակազմը իջնի հրապարակ։ Նման պարտադրանք, ըստ նրա, եղել է նաև երթուղայինի վարորդներին: Գյումրու կանգառներում կուտակումներ էին, երթուղայիններ չեն եղել:
Կարծիքներ