Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան

Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կլիմայի առումներով. Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնորոցույցը, և այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ. Բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին և վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26–ին, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ։ Ժամանակի որոշակի պահի դրությամբ հաստատված միջազգային կարգի հիմքերը լարվածություն են կրում, միջազգային իրավունքի սկզբունքներ, այդ թվում տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցնում են իրենց կշիռը։ Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում և կանոնադրություններում, սակայն շատ հաճախ ապարդյուն։ Դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են։ Նախկին հակառակորդների շահերն անսպասելիորեն մոտարկվում են՝ խոցելի դարձնելով պայմանագրով պարտավորված դաշնակիցներին և փոխելով խճանկարը։

Միջազգային կոնսենսուսը Հայաստանը խաթարվում է աշխարհաքաղաքական լարվածությունների աճի ֆոնին։ Միջուկային սպառնալիքների վերաբերյալ հռետորաբանության կրկին է ի հայտ եկել համաշխարհային խոսույթում՝ վերադարձնելով անցյալ հարյուրամյակի խորագույն վախերից մի քանիսը։ Եվրամիությունը, որը ծնվել է որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման համայնք բայց առաջին հերթին որպես խաղաղության նախագիծ, դիտարկում է ներկայումս Եվրոպայի վերազինման ծրագրի հնարավորությունը որը նպատակ ունի զգալիորեն ավելացնել պաշտպանական բյուջեն։ Ականատես ենք լինում է մարդասիրական ճգնաժամի խորը վերքերին, երբ սովը համակել է համայնքներին, խաթարվել են մատակարարման շղթաները և ահաբեկչության, ատելության խոսքի և անհանդուրժողության ստվերները սպառնում են մարդկային արժանապատվության և համակեցության հիմունքներին։

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ։ Մենք դա տեսել ենք սեփական փորձով մեր սահմանների մոտ։ Տառապանք Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն, դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են։

Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն։ Ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը դառնում են զենքեր, որոնք ի զորու են խարխլել ժողովրդավարության կարևորագույն հիմքերը։ Առևտրային պատերազմները սրվում են սնուցվելով աննախադեպ մաքսատուրքերի սահմանմամբ։ Արհեստական բանականությանը տիրապետելու մրցավազքում գնալով ավելի հաճախ է մոռացության մատնվում էթիկական կողմը՝ ի չիք դարձնելով պաշտպանիչ երաշխիքները և շրջանցելով վերահսկողությունը, այդպիսով խորացնելով անկանխատեսելի ապագայի հետ կապված անհանգստությունը։

Արագանում են էներգիայի նոր աղբյուրների փնտրտուքները՝ համաշխարհային տնտեսությունը և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքը վերափոխելու ներուժով։ Կլիման այլևս չի հետևում սեզոնների մեծանոց օրինաչափություններին ՝մի տարի ավելի շատ է հալվում, մյուս տարի ավելի շատ սառչում։

Այսպիսով, մարդկությունը կանգնած է մեծ անհայտության առաջ։ Սա հասկանալիորեն ստեղծում է քաոսի տպավորություն և խուճապի զգացում առաջացնում անհատների, ընտանիքների, ազգերի շրջանում։ Սակայն սա առաջին անգամը չէ, որ մենք անցնում ենք անհայտության միջով։ Ոչ վաղ անցյալում Covid-19 համավարակի օրերին մարդկային կյանքի կորուստի մասշտաբները և դրա հետ կապված վախերը կտրուկ և հանկարծակի աճեցին՝ վերափոխելով ամեն ինչ՝ միջանձնային հարաբերություններից և կենսապահովման միջոցներից մինչև աշխատաշուկայի կառուցվածքը և նույնիսկ մեր մտածելակերպը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ տեսք կունենար աշխարհը համավարակից հետո, սակայն պատմությունը մեզ հիշեցնում է, որ աշխարհը նախկինում էլ է բախվել նման ծանր համաճարակների, տարբեր մասշտաբներով տեղեկատվական մեկ այլ դարաշրջանում, հիշենք սև մահը և իսպանական գրիպը, ի թիվս այլոց։

Երկու համաշխարհային պատերազմները, չնայած դրանց պատճառած աղետալի մարդկային կորուստներին, խթանեցին տեխնոլոգիական նորարարություններ, որոնք հեղափոխեցին բժշկությունը, կապը և տրանսպորտը։ Այսօր արհեստական բանականությունը, վերափոխելով արդյունաբերությունը, վերացնում որոշ մասնագիտություններ և վերաիմաստավորում աշխատանքի բուն բնույթը, մեզ հիշեցնում է արդյունաբերական հեղափոխության ժամանակները, երբ ի հայտ եկան արտադրական գործընթացի կազմակերպման առաջին մեթոդները։ Մեր օրերում հայտնի է այն պարզ ճշմարտությունը, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջը, ժամանակին լրջագույն հայտնագործություն էր, որը մարտահրավեր նետեց ողջ աշխարհ հայացքին։ Այս անհայտությունն այնքան անհավատալի և վախեցնող էր, որ տեսության կողմնակիցներից մեկին Ջորդանո Բրունոյին անգամ այրեցին խարույկի վրա, երբ հայտնաբերվեցին նոր մայրցամաքներ և տարածքներ, ինչպիսին Ամերիկան էր, անհայտության ևս մեկ շերտ ավելացավ, վերաձևելով համաշխարհային գիտակցությունը։

Անհայտ օվկիանոսներ հատած ծովագնացներից մինչև մեր ամենավաղ նախնիները, որոնք դուրս էին գալիս իրենց ծանոթ որսորդական տարածքներից, մարդկությունը միշտ կանգնած է եղել անհայտության եզրագծին։ Անհայտության մեր հետազոտությունը սկիզբ է առնում վաղ հոմոսափիենսից, որը պատահաբար բացահայտեց շատ վտանգավոր անհայտության կրակի ուժը։

Այսպիսով, սա աշխարհի վերջը չէ։ Եվ եթե որոշ մարդիկ կարծում են, թե մենք մոտ ենք աշխարհի վերջին կամ ներկայիս իրականությունը նկարագրում են որպես այդպիսին, ապա հնարավոր է, որ սա պարզապես այն բազմաթիվ աշխարհի վերջերից մեկն է, որոնցից հետո մենք շարունակել ենք ապրել։ Մարդկությունը մշտապես ցուցադրել է այն, ինչ Նասիմ Նիկոլաս Թալեբը անվանում է հակափխրունություն։ Մենք ոչ միայն հաղթահարում ենք սթրես փորձությունները, այլև ուժեղացած ենք դուրս գալիս դրանցից։ Դիմացկունը դիմանում է ցնցումներին և մնում նույնը, հակափխրունը դառնում է ավելի լավը, դա կիրառելի է անգամ անձնական մակարդակում, մեզնից յուրաքանչյուրը ավելի ուժեղ և հակափխրուն է դարձել որոշակի ճգնաժամ, ցնցում կամ անձնական ողբերգություն հաղթահարելուց հետո, մենք վախեցել ենք գիտական առաջընթացից, սակայն արդյունքում հայտնվել ենք ավելի հարմարավետ միջավայրերում, ապրել ավելի առողջ և ավելի երկար, մենք ավելի շատ գիտելիք, ավելի լավ գործիքներ և ավելի ուժեղ միջոցներ ունենք աշխարհով միմյանց կապակցվելու համար, քան երբևէ, և իսկապես բազմաթիվ առումներով մենք այսօր ապրում ենք մարդկության պատմության ամենաառաջադեմ դարաշրջանում»,– ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում