Ղազախական ծագման ցորենը նույնպես կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով. Պապոյան

Ղազախական ծագման ցորենը նույնպես կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ առաջիկայում Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի նաև ղազախական ծագման ցորենը:

«Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից.

այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- գրել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական APA-ն, նոյեմբերի 4-ին՝ ժամը 00:15-ին, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով Ռուսաստանի Դաշնությունից տարանցիկ ճանապարհով մաքսազերծվել է հացահատիկով լի 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով, և ուղարկվել է Հայաստանի Դալարիկ կայարան։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում