ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող՝ 2.1 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 429 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կարծիքներ