Աբխազիա ժամանող ռուսաստանցիների ցուցանիշը 20 անգամ գերազանցում է Վրաստանի բոլոր այլ այցելուների թվին

Աբխազիա ժամանող ռուսաստանցիների ցուցանիշը 20 անգամ գերազանցում է Վրաստանի բոլոր այլ այցելուների թվին

Ռուսաստանի միասնական միջգերատեսչական տեղեկատվական-վիճակագրական համակարգի (ЕМИСС) տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Վրաստան է մուտք գործել 38 հազար 281 ՌԴ քաղաքացի (առանց Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի), ինչը գրեթե 5 անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից, հայտնում է ALiq-ը:

ЕМИСС-ի փոխանցմամբ՝ այցերից 1 256-ը եղել են գործնական, 2-ը՝ զբոսաշրջային, նախորդ տարվա առաջին եռամսյակի գործնական 33-ի և զբոսաշրջային գծով 16 այցի դիմաց։

Ամենաշատ ՌԴ քաղաքացիները ` 28 հազար 660 քաղաքացի , Վրաստան են մուտք գործել անձնական նպատակներով: Այս ցուցանիշը բարձր է եղել նաև 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներից: Սակայն այն ժամանակ այս ցուցանիշը գերազանցում էր սպասարկող անձնակազմի թվաքանակը, որը կազմում էր 4 361։ Ի տարբերություն նախորդ տարվա, սպասարկող անձնակազմն այս տարի երկրորդն է՝ 6 750 այցելուներով։

Ըստ ЕМИСС-ի՝ ո՛չ ռուս զինվորականները, ո՛չ մշտական ապաստան հայցողները Վրաստան չեն մտել այս տարվա առաջին եռամսյակում կամ անցյալ տարի։

Ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 37 հազար 736 քաղաքացի, Վրաստան է մուտք գործել ավտոմեքենայով, ծովային տրանսպորտով՝ 532 քաղաքացի: Եթե այս տարվա առաջին եռամսյակում օդային տրանսպորտով Վրաստան է ժամանել Ռուսաստանի 13 քաղաքացի, ապա 2021 թվականի նույն ժամանակահատվածում նման ուղևորների թիվը կազմել է 34։

EMIS-ն իր տվյալներով առանձնացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա կատարած ՌԴ քաղաքացիների այցելության թվերը, որտեղ առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիների թիվը 20 անգամ գերազանցում է Վրաստան մուտք գործած ՌԴ քաղաքացիների թիվը և կազմում է 744 հազար 548 քաղաքացի։

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Աբխազիա ավելի շատ ՌԴ քաղաքացիներ են այցելել՝ 789 հազար 330։

Այս տարի Աբխազիա ժամանած Ռուսաստանի 744 հազար 548 քաղաքացիներից 738 հազար 056-ը նշել են անձնական նպատակներ, այնուհետև սպասարկող անձնակազմն է՝ 4 250 քաղաքացի: Զբոսաշրջության մակարդակը շատ ավելի բարձր է՝ 1 799 այցելու, մինչդեռ գործնական այցով Աբխազիա է այցելել 407 ռուսաստանցի:

744 հազար 548 այցելուներից՝ 470 հազար 527 քաղաքացի ավտոմեքենայով է Աբխազիա մեկնել, ոտքով ճանապարհորդությունների թիվը կազմում է 265 հազար 222, երկաթուղով Աբխազիա է ժամանել 7 932 ռուսաստանցի, ինքնաթիռով՝ 856, ընդհանուր առմամբ ծովային տրանսպորտից օգտվել է 11 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում