Եթե 6 ԱԳ նախարար փոխվեր, կարողա բանակցային փաստաթղթերի մի ծերն էլ մեկի տռուսիկում լիներ. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ դժգոհել է, որ երբեմնի բանակցային փաստաթղթերից որոշ մանրամասներ են հայտնվում մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում:
Նա նշել է, որ պատճառը տարբեր ԱԳ նախարարների նշանակումներն են:
«Համարենք, որ պետություն կա: Հիմա ինչ են ասում՝ ասում են՝ մեկը (բանակցային փաստաթղթերից) ինչ-որ կանդիցիաներից ենք հանում, մեկը՝ խալադելնիկից: Գիտե՞ք՝ ինչու, որովհետև 7 տարում 3 արտգործնախարար են փոխել:
Իմ ժամանակ 1 արտգործնախարար է եղել 10 տարի: Ինձանից հետո՝ ևս մեկը՝ 10 տարի. Էդվարդ Նալբանդյանն է եղել:
Հիմա, եթե 6 ԱԳ նախարար փոխվեր, կարող ա մի ծերն էլ էս կամեռաներից մեկում հայտնվեր, մեկի տռուսիկում կամ, կոպիտ ասած»,- ասել է Քոչարյանը:
Կարծիքներ