Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան

Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռում հրավիրված եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված հայտարարությանը:

«Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը։

Փոխարենը հայտարարում են, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերով, այլ խոսքերով՝ դա ձեր գործը չէ մենք կորոշենք։

Չկա, գոյություն չունի եկեղեցական մի կարգ, որով Աստծուն կարելի է սուտ երդում տալ ու կաթողիկոս մնալ»,- գրել է Չախոյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում