Կառավարությունը ավելի քան 335 մլն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը

Կառավարությունը ավելի քան 335 մլն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու համար։
Խոսքը մոտ 7-13 տարեկան մոտ 3200 երեխայի մասին է. նրանք իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր՝ 2 հերթափոխով։
#ArmGov
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կարծիքներ