Առավոտյան Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա․ Բաղդասարյան

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա․ Բաղդասարյան

«Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել»,-սոցցանցում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ավելացնելով, որ օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

 

«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,- գրել է Բաղդասարյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում