Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Վերջին օրերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը զգալի արժեւորվել է: Հունիսի 30-ին ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ բանկերի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետեւյալն էին. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը` 493.00 դրամ, վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 497.00 դրամ: Տնտեսական ի՞նչ հիմքեր ունի սա, ինչ գործոններ են ազդել դոլարի էժանացման ու դրամի արժեւորման վրա, եւ ի՞նչ չափով է այս ամենին ազդել ներգրավված պետական պարտքը: Այս հարցերի պատասխանը «ՀՀ»-ն փորձեց ստանալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանից:

Ըստ նրա՝ փոխարժեքի նման վարքագիծն ունի օբյեկտիվ գործոններ: Դրամն արժեւորվել է, եւ ինչ-որ տեղ դա արձագանք է այս փուլում ավարտված քաղաքական շրջափուլի: Թերեւս կարելի է համաձայնել այն տեսակետին, որ շուկա մտել է մեծ քանակությամբ դոլար նաեւ որոշակի քաղաքական շրջանակներից, եւ ԿԲ-ն այս իմաստով լրջորեն չի միջամտել: «Երկրորդը սեզոնային գործոններն են: Տարվա այս շրջանում հատկապես գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալները մեծ են, եւ հետադարձ արժութային հոսքեր են ապահովում, որն էլ որոշակիորեն ազդել է փոխարժեքի վրա: Մյուսն, իհարկե, պղնձի գներն են: Եթե նայենք, թե միջազգային շուկայում պղինձն ինչ գնային սեգմենտում է, ապա կտեսնենք, որ գրեթե մոտենում է պատմական մաքսիմումին»,- ասաց տնտեսագետը:

Բայց, անշուշտ, մասնագետի խոսքերով, ավելի ծանրակշիռ գործոն է պետական պարտքի ներգրավումը…»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում